Հետևեք մեզ։

Միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամություն. Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

21:28, 13 հունիս 2025
Միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամություն. Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը նշել է իսրայելա-իրանական բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ «շեշտվել է բանակցային գործընթացին վերադառնալու և իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը»։ Ռուսաստանի նախագահը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը միջնորդական ծառայություններ մատուցելու իսրայելա-իրանական հակամարտության իրավիճակում։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում արտահայտվել է «միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամություն՝ լարվածության հետագա սրումը կանխելու համար»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Նեթանյահուն մտադիր է Պուտինի հետ քննարկել Իրանին հարվածներ հասցնելու շուրջ ստեղծված իրավիճակը։