Հետևեք մեզ։

Իրանը ծրագրում է հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա. լրատվամիջոցներ

11:04, 14 հունիս 2025
Իրանը ծրագրում է հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա. լրատվամիջոցներ

Իրանը պլանավորում է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով ռազմական հրամանատարության ծրագրերին ծանոթ աղբյուրին։

 

«Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայով սկսված պատերազմը կտարածվի այս ռեժիմի կողմից օկուպացված բոլոր տարածքների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Ագրեսորները կստանան վճռական և լայնածավալ պատասխան Իրանից», - ասել է գործակալության աղբյուրը։

 

Այն նաև նշել է, որ «սկսված այս դիմակայությունը չի ավարտվի երեկ երեկոյան ձեռնարկված քայլերով, հարվածները կշարունակվեն։