Հետևեք մեզ։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են Իրшնից արձակված hրթիռшյին հարվածների հինգերորդ ալիքի մեկնարկի մասին

12:09, 14 հունիս 2025
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են Իրшնից արձակված hրթիռшյին հարվածների հինգերորդ ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են Իրանից արձակված հրթիռային հարվածների հինգերորդ ալիքի մեկնարկի մասին՝ նշելով, որ իրանական հրթիռները թիրախավորում են ողջ Իսրայելի տարածքը։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունը սկսել է հրթիռային հարվածների չորրորդ ալիքը հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելական բանակը հաղորդել է, որ աշխատում է հրթիռները որսալու ուղղությամբ։

Իրանական պետական հեռուստատեսությունը պնդում է, որ մի քանի հրթիռ հաղթահարել է ՀՕՊ համակարգերը և խոցել է «պաղեստինյան օկուպացված տարածքներում կոնկրետ թիրախներ»։