Հետևեք մեզ։

Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման մասին

13:33, 14 հունիս 2025
Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստվում է ընդլայնել Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։  

«ՑԱԽԱԼ-ն (խմբ․ Իսրայելի զինված ուժեր) ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ՝ ի պատասխան իրանական ռեժիմի շարունակվող ագրեսիայի»,-գրել է Գենդելմանը։  

Վերջինս հավելել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: 

Դմիտրի Գենդելմանը շեշտել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը: 

 

Վերլուծական