Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի և 18-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 13-ի ցերեկը, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։