Հետևեք մեզ։

Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

19:00, 14 հունիս 2025
Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանին:

Տարիների հավաքչական և գիտական աշխատանքի արդյունքում պրոֆեսոր Շեմասյանը ձեռք է բերել բացառիկ արժեքավոր նյութեր, որոնց մի մասը նա կհանձնի թանգարան-ինստիտուտին: Այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որը պատմական ու մշակութային մեծ նշանակություն ունի:

Ներկայացվելիք մյուս նյութերը վերաբերում են նաև Մուսա լեռան հերոսամարտին։

Վերլուծական