Հետևեք մեզ։

Իսրայելը Իրшնին ուղղված հարվածները համակարգել է Միացյալ Նահանգների հետ. Իրшնի նախագահ

20:03, 14 հունիս 2025
Իսրայելը Իրшնին ուղղված հարվածները համակարգել է Միացյալ Նահանգների հետ. Իրшնի նախագահ

Այն փաստը, որ Իսրայելը Իրանին ուղղված հարվածները համակարգել է Միացյալ Նահանգների հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, վկայում է Վաշինգտոնի անվստահելիության մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։

 

«Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ.) գործողությունների համակարգումը Իրանի տարածք ներխուժելու համար՝ բանակցությունների ընթացքում, Միացյալ Նահանգների անազնվության և անվստահելիության նշան է», - նրա խոսքերն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը։

 

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելը կստանա ավելի հզոր պատասխան, եթե շարունակի իր ագրեսիան Իրանի դեմ։

Վերլուծական