Իրանի իշխանությունները որևէ հաղորդագրություն չեն փոխանցել Իսրայելին այլ երկրների միջոցով:
Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին որևէ երկրի միջոցով», - ասել է նա՝ մեկնաբանելով այն պնդումները, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է իր կիպրացի գործընկերոջը հաղորդագրություն փոխանցել Իսրայելին։
Ավելի վաղ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է կապ հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Թեհրանից եկող հաղորդագրությունները փոխանցելու համար:
Նրա խոսքով՝ Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ հաղորդագրություններ» փոխանցել Իսրայելին։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Աճող առյուծ» գործողությունը, որն ուղղված էր Իրանի միջուկային ծրագրի դեմ:
Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց: Հունիսի 14-ին և հունիսի 15-ի գիշերը Իսրայելը և Իրանը կրկին փոխանակվեցին հարվածներով: Երկու կողմերն էլ հայտնել են հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին, խոստովանել են, որ հարվածել են իրենց տարածքում գտնվող մի շարք թիրախների, բայց նշել են, որ վնասը սահմանափակ է եղել։