Իրանահայ պատգամավորներ Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը համատեղ ուղերձով դատապարտել են սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումներն Իրանի ժողովրդի ևԶՈՒ-ի հրամկազմի դեմ:
Ուղերձում մասնավորապես նշւած է. «Կրկին բացահայտվեց բռնազավթիչ Իսրայելի դաժան և հանցավոր դեմքը, որը վախկոտի պես անցել է ԶՈՒ-ի հրամկազմի, միջուկային գիտնականների և խաղաղ բնակչության սպանդի:
Իսլ. Հանրապետության պատասխանն, անշուշտ, կլինի ջախջախիչ և խորիմաստ, նրանց մատնելով պարտության, հուսահատության և ափսոսանքի գիրկը»։
Ավելի ուշ, խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների բոլոր 5 պատգամավորները համատեղ հայտարարությամբ հանդես գալով դատապարտել են սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական հանցագործությունները:
Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ Իրանի Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորներս դատապարտելով այս դաժան, ահարկու և անմարդկային հարձակումները, զոհված քաջարի հրամանատարներին, միջուկային գիտնականներին եւ խաղաղ քաղաքացիներին, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը և արժանացան նահատակության փառքին. նրանց հոգիներին հանգստութիւն մաղթելով, մեր ցավակցությունն ենք հայտնում և լիահույս ենք, որ Իրանի խոհեմ ժողովուրդը պահպանելով ազգային համախմբվածությունն ու միասնությունը միասնական ոգով, կարեկցելով մեկը մյուսին, և, հատկապես, ուղղորդվելով Գերագոյն առաջնորդ Այաթ. Խամենէիի ցուցումներով մեկընդմիշտ վերջ կդնի՝ բռնազաւթիչ սիոնիստական ռեժիմի բռնապետությանը»: