Հետևեք մեզ։

Իսրայելը ռմբակոծել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկը

23:21, 15 հունիս 2025
Իսրայելը ռմբակոծել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկը

Իսրայելը հարվածել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը պատկանող շենքերից մեկին։ Այս մասին հայտնել է փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Իսրայելը միտումնավոր և անողոք հարված է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ Վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ մի շարք գործընկերներ», - գրել է նա։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Վերլուծական