Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետախուզական ծառայության ղեկավար Մոհամմադ Քազեմին սպանվել է Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքում իրականացված հարվածի արդյունքում:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք հարձակվել ենք նրանց բարձրագույն հրամանատարության վրա: Կարող եմ ասել, որ մենք նաև հասանք Թեհրանում գտնվող հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին», - ասել է նա: