Ապարանի, Նիգավանի եւ Կայքի ջրամատակարարումը վերականգնված է. Հայտնում է «Վեոլիա ջուր»-ը։
Գիշերը Ապարան քաղաքում իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է էլեկտրականությունը. հետեւաբար վերականգնվել է «Ապարան» պոմպակայանի բնականոն աշխատանքը: Այս պահին Ապարան քաղաքի, Նիգավան, Կայք գյուղերի ջրամատակարարումը վերականգնված է: