Հետևեք մեզ։

Դիվանագիտական նախաձեռնությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ իսրայելական հարձակումները դադարեցվեն․ Իրшնի ԱԳՆ

11:58, 16 հունիս 2025
Դիվանագիտական նախաձեռնությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ իսրայելական հարձակումները դադարեցվեն․ Իրшնի ԱԳՆ

Իրանը հրաժարվել է բանակցություններից Իսրայելի հետ՝ պատճառաբանելով, որ ռազմական գործողությունների պայմաններում նման քայլերը անիմաստ են։ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական նախաձեռնությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ իսրայելական հարձակումները դադարեցվեն։

Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Վերջին օրերին Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կտրուկ սրվել է։ Իսրայելի օդային հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 406 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, և ավերվել են կարևոր օբյեկտներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվի,  և Իսրայելի այլ կենտրոնական շրջանների ուղղությամբ