ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։
Factor.am-ը դիմել էր վարչապետի աշխատակազմ և ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել։ Գերատեսչությունից հատնել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերը իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակներում։
«Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված Factor.am-ին փոխանցված գրավոր պատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։