Հետևեք մեզ։

Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը

14:15, 16 հունիս 2025
Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ մի շարք երկրների ղեկավարների հետ բանակցություններ է վարել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ 

Էրդողանտ նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ներգրավվելու միջնորդական ջանքերում՝ բախումները արագ դադարեցնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները