Հետևեք մեզ։

Նեթանյահուն բացահայտում է Իսրայելի նպատակներն Իրանում

23:06, 16 հունիս 2025
Նեթանյահուն բացահայտում է Իսրայելի նպատակներն Իրանում

Իսրայելը Իրանի դեմ իր գործողության մեջ հետապնդում է երեք հիմնական նպատակ՝ հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի ոչնչացումը, ինչպես նաև այսպես կոչված ահաբեկչության առանցքի՝ տարածաշրջանում իրանական արբանյակների ցանցի ապամոնտաժումը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 

«Մենք ուզում ենք արդյունքներ տեսնել, իսկ դա նշանակում է երեք բան՝ միջուկային ծրագրի ոչնչացում, Իրանին բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորությունից զրկում և Իրանի ահաբեկչության առանցքի վերացում», - ասել է նա։

 

Նախկինում Իսրայելը հայտարարել էր գործողության միայն երկու հիմնական նպատակի մասին՝ Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի ոչնչացում։

Վերլուծական