ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տանկերային ինքնաթիռներ է վերաբաշխել Եվրոպա՝ Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության հետագա սրման պարագայում։
Այս մասին հայտնել է Politico թերթը։ Հղում անելով ռազմական շրջանակների երկու անանուն ներկայացուցիչների՝ այն նշել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ միջոցների։ Նրանք անցյալ շաբաթավերջին լքել են իրենց ամերիկյան բազաները և տեղափոխվել Եվրոպա, նշում է հրատարակությունը։ Նշված աղբյուրները ընդգծել են, որ այս վերաբաշխումը նախատեսված է «Մերձավոր Արևելքում ցանկացած գործողություն աջակցելու համար», եթե ԱՄՆ զինված ուժերը սկսեն ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին Իրանի հետ դիմակայության մեջ։
Նմանատիպ տեղեկատվություն ավելի ուշ տարածել է նաև Fox News հեռուստաընկերությունը։ Պենտագոնը և ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որոնց գործառնական պատասխանատվության ոլորտը հիմնականում Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան են, չեն արձագանքել TASS-ի հարցմանը՝ մեկնաբանելու այս տեղեկատվությունը։