Հետևեք մեզ։

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ»

09:01, 17 հունիս 2025
Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ, եւ նրան, բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից, ոչ ոք չի կարող այցելել: Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրահամյանի թոռան` դստեր տղայի հարսանիքը:

 

Աբրահամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ: Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կա՛մ հարսանիքը կհետաձգվի, կա՛մ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական