Հետևեք մեզ։

«Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում 17-ամյա տղան դшնшկահարել է տարիքակից մեկ այլ տղայի. Shamshyan.com

11:02, 17 հունիս 2025
«Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում 17-ամյա տղան դшնшկահարել է տարիքակից մեկ այլ տղայի. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակով հարվածել է 17-ամյա տղայի կրծքավանդակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։


Վերլուծական