Հետևեք մեզ։

«Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի»․ Նիկոլ Փաշինյան

14:46, 17 հունիս 2025
«Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի»․ Նիկոլ Փաշինյան
Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը․ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։
 
Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։
Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները