Հետևեք մեզ։

Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար․ Իշխան Սաղաթելյան

18:32, 17 հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել․

 

«Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին։

 

Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպես և ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դեմ իրականացվել վարկաբեկման ու թիրախավորման արշավները և բոլոր ապօրինի գործողությունները։

 

Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները