Մոսկվան հետևում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, և նրան օգնություն կցուցաբերվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում տարօրինակ պատրվակներով սպառնում են գրեթե ձերբակալությամբ։ Մենք նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք, որպեսզի նրա բոլոր օրինական իրավունքները պաշտպանվեն», - նշել է նա։