Թեհրանը պատրաստվում է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Իսլամական Հանրապետությունը «պատրաստել է հրթիռներ և այլ ռազմական տեխնիկա» և մտադիր է առաջին հերթին հարձակվել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Թեհրանը պատրաստ կլինի հարվածել արաբական երկրներում գտնվող ցանկացած ամերիկյան ռազմաբազայի, հավելել են թերթի աղբյուրները։
Նրանք չեն բացառել, որ Իրանը կփորձի ականապատել Հորմուզի նեղուցը՝ Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերը սեղմելու համար։ Ամերիկացի պաշտոնյաները, իրենց հերթին, խոստովանել են, որ Իրանին երկարատև նախապատրաստություն պետք չի լինի ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակվելու համար։
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զինվորականները բերվել են բարձր մարտական պատրաստության. թերթը նշում է, որ տարածաշրջանում գտնվում է ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայող։