Հետևեք մեզ։

Այսօր լռելը վաղվա կործանումն է. «Սրբազան պայքար» շարժումն իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին

00:16, 18 հունիս 2025
Այսօր լռելը վաղվա կործանումն է. «Սրբազան պայքար» շարժումն իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին

«Սրբազան պայքար» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի։

 

«Չարիքի իշխանությունը շարունակում է թիրախավորել մեր արժեքները, մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը։ Այն լավ է հասկանում, որ Հայաստանում այլևս հենարան չունի և մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Բնական է՝ իր իշխանությունը երկարաձգելու, իր տերերի հանձնարարությունները կատարելու և ազգակործան գործն ավարտին հասցնելու համար չարիքը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի։

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումն ու արժանապատիվ հայերի հետապնդումը դրա մեծագույն արտահայտությունն է: Այս պահին էլ չարիքի իշխանությունը փորձում է ձերբակալել հայտնի բարերար, մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին։

 

Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին և վստահեցնում՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ միևնույն է նրան սպասում է միայն ու միայն ձախողում։ Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։

 

Մենք ամեն օր հիշեցրել ենք, որ հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է։ Հայաստան աշխարհի լիակատար ազատագրումը բոլորիս կոչումն է և մենք կիրագործենք դա՝ Աստծո կամքով և մեր ժողովրդի պահանջով։

Աստված մեզ զորավիգ և ապավեն»,–ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները