Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․
«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։
Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։
Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը ասել էր․
«Ասելիքս նույնն է` մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել... ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը, միևնույն է, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»: