Հետևեք մեզ։

Տարածաշրջանի վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի դրսևորումներն պահանջում են համազգային համախմբում․ «Հայաստան» խմբակցություն

10:58, 18 հունիս 2025
Տարածաշրջանի վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի դրսևորումներն պահանջում են համազգային համախմբում․ «Հայաստան» խմբակցություն
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․
 
Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։
Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։
Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում։

Վերլուծական