Հետևեք մեզ։

Վարչապետի աշխատակազմը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների մրցույթ է հայտարարել

11:25, 18 հունիս 2025
Վարչապետի աշխատակազմը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների մրցույթ է հայտարարել

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ինքնակենսագրությունները:

Ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքներով ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել hr@gov.am էլեկտրոնային հասցեին։

 

 

Վերլուծական