Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու. Մարուքյան

12:14, 18 հունիս 2025
Նիկոլ Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու. Մարուքյան
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ 
 
 
«Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե Հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունը ուրանա։
 
Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։
 
Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու։
Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է, չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունը իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու»։

Վերլուծական