Հետևեք մեզ։

Ցանկացած իշխանության պայքարն ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների համահայկական խորհուրդ

14:22, 18 հունիս 2025
Ցանկացած իշխանության պայքարն ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել․ 

 

«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ:

 

Հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:

 

Միջազգային ասպարեզում և Սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից: Նման սադրանքներին մասնակից իրավապահներին և իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներին կոչ ենք անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ու մարդու հիմնարար իրավունքների գերակայությամբ, տուրք չտալ Հայաստանի անվտանգային խնդիրներից շեղող և ազգային շահերին հակառակ առաջ տարվող շահարկումներին:

 

Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախղման ու պատմության արժանի դատաստանին»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները