Հետևեք մեզ։

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան

13:10, 19 հունիս 2025
Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան
Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Երևանի Բաղրամյան պողոտան։
Հունիսի 18-ին նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։
 
«Մենք ասում էինք, որ պարոն Աբազյանը պետք է հետ վերականգնվի, մեզ ասացին՝ դա անհնար է։ Բայց ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նույն վարչապետի որոշումը կարելի է քենսըլ անել։ Բայց չեմ ուզում խորանալ այդ հացերի մեջ։ Ժամանակավոր պաշտոնակատար կա, խնդրեցինք, պահանջեցին, որ նա գա այստեղ, իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզ հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխաների հարցը կմնա օրակարգում, այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն»,-ասաց ծնողներից Արսեն Ղուկասյանը։