Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահին

15:22, 19 հունիս 2025
Ալեն Սիմոնյանը ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերը, տեղեկանում ենք ԱԺ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: