ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
Անցյալ տարվա վերջին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պատվիրակությունները չեն մասնակցի Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստերին կամ կմասնակցեն հեռակա կարգով։ Հայտարարությունն արվել էր Մինսկի և Երևանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։