Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող հայերին:
Նրանք ծանրոցներ են ստացել հարազատներից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ և հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ, ArmeniaSputnik–ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Ինչ վերաբերում է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակմանը, ապա առայժմ այն գործում է իր մանդատի շրջանակում։