Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միությունից (ԵՄ) միայն սին խոստումներ են հնչում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի համար եվրասիական ինտեգրմանը մասնակցելու անվիճելի և իրական առավելություններն անհամեմատելի են Բրյուսելի՝ ոչնչով չամրապնդված խոստումների հետ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության օգուտները հաստատվում են թվերով և փաստերով։ Իսկ թե ում և ինչպես են Բրյուսելում խաբում, նույնպես հայտնի է», - հայտարարել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Հայաստանը չի ստացել նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության գործընթացը կարող է ձգվել տասնամյակներ: Ավելին` հարց է, թե արդյոք Եվրամիությունում շահագրգռվա՞ծ են Հայաստանի անդամակցությամբ, թե՞ դիտարկում են որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։
«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում մի շարք երկրների։ Հենց որ հետաքրքրությունը վերանա, կանհետանա նաև տրված խոստումների պատասխանատվությունը։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք քաղաքական և տնտեսական առումով հայտնվել են բրյուսելյան կախվածության մեջ»,- հավելել է Զախարովան։