Հետևեք մեզ։

Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական օբյեկտներին

21:10, 19 հունիս 2025
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական օբյեկտներին

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց:

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական օբյեկտների և ռազմարդյունաբերական կենտրոնների ուղղությամբ: Իսրայելի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է կասետային զինամթերքով հրթիռ կիրառելու համար։

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ այցելել է Իրանի հրթիռային հարվածների թիրախ դարձած օբյեկտներ: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով՝ առավոտյան Իրանի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 271-ի:

Իրանի տարբեր շրջաններում աշխատում է հակաօդային պաշտպանությունը: Լրատվամիջոցները գրում են, որ Թեհրանում ուժգին պայթյուն է որոտացել: