Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից դեպի իսրայելական տարածք հրթիռային հարձակման մասին։
«Իսրայելի մի շարք շրջաններում որոշ ժամանակ առաջ ակտիվացել են ծանուցումները՝ այն բանից հետո, երբ արձանագրվել են Իրանից արձակված հրթիռներ՝ ուղղված դեպի Իսրայել Պետություն»,- ասված է հայտարարության մեջ։
Բանակային մամուլի ծառայությունը հայտնել է, որ բնակչությանը կոչ են արել պատսպարվել ապահով վայրերում և այնտեղ մնալ մինչ հետագա ծանուցումները։
Ներկայում Իսրայելի ՀՕՊ-ն աշխատում է սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ։ Իրավիճակի գնահատումից հետո բանակի հրամանատարությունը հայտնել է երկրի մի շարք շրջաններում ապաստարաններից դուրս գալու հնարավորության մասին։