Ռուսաստանի նախագահական ապարատի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը հետևում է «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նրան, որպես ՌԴ քաղաքացի, տրամադրել համապատասխան աջակցություն։
«Մենք չունենք նպատակ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, սակայն բնականաբար, ուշադիր ենք դիտարկում Ռուսաստանի քաղաքացու մասնակցությամբ ընթացող իրադարձությունները», – նշել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։