Հետևեք մեզ։

Իրանցի միջուկային գիտնական է uպանվել ԱԹՍ-ի hարվածի հետևանքով

14:44, 20 հունիս 2025
Իրանցի միջուկային գիտնական է uպանվել  ԱԹՍ-ի hարվածի հետևանքով

Իրանցի միջուկային գիտնական է սպանվել Թեհրանի շենքի վրա ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածի հետևանքով . հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Իսրայելի Kan ազգային հեռարձակողի հաղորդագրություններին:

 

Իսրայելի զինվորականները չեն մեկնաբանել իրավիճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիտնականը սպանվել է Իրանի մայրաքաղաքում գտնվող բնակարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը ուրբաթ օրը հարվածել է Թեհրանի կենտրոնական Գիշա թաղամասի բնակելի շենքի բնակարանին։