Հետևեք մեզ։

Փաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. «Ակոս»

16:32, 20 հունիս 2025
Փաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. «Ակոս»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Նշենք որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։ Այսօր երեկոյան Դոլմաբահչե պալատում տեղի կունենա Թուրքիայի նախագահի հետ հանդիպում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները