Հետևեք մեզ։

Ես քահանայի մորուքը թրաշեցի, 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց. Վարդան Ղուկասյան․ News.am

17:25, 20 հունիս 2025
Ես քահանայի մորուքը թրաշեցի, 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց. Վարդան Ղուկասյան․ News.am

Երբ մեկը սխալ է անում, և դու բարձրաձայնում ես այդ սխալը, այստեղ երկու նպատակ կարող է լինել, դու ուզում ես՝ ինքը ուղղվի՞, թե՞ ուզում ես քարկոծես. Ես տեսնում եմ, որ իշխանություններն ուզում են քարկոծել եկեղեցուն։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից Վեհափառին և որոշ հոգեւորականների թիրախավորելուն։

«Իրենք այդ բարոյական իրավունքը չունեն։ Իրենք Գրիգոր Լուսավորիչը չեն, Սահակ Պարթև չեն, Մեսրոպ Մաշտոցը չեն, Ներսես Մեծը չեն, որ գան զգաստացնեն եկեղեցուն։ Աշխարհի ո՞ր եկեղեցին նմանատիպ խնդիրներ չունի։ Ո՞վ է տեսել, որ ասենք երկրի առաջին դեմքը ելնի Հայոց կաթողիկոսին բան ասի։ Հետո դու ի՞նչ գիտես, կարող է այն ժամանակ հայոց կաթողիկոսները ամուսնանում էին, որ ժառանգ ունենային, հետո ամուսնությունից դուրս էին գալիս։ Այդ եկեղեցական նեղ խնդիրները ձեր խելքի բանը չէ։ Եթե դուք այսօր թույլ եք տվել տրանսգենդերությունը Հայաստանում, դուք դրա քարոզիչն եք, դուք սրբության հետ ի՞նչ կապ ունեք։ Դուք իրավունք չունեք խոսելու, իրավունք ունի խոսելու նա, որ իսկական տարվա կեսը պասի մեջ է, աղոթքներով և ապրում է պարկեշտ ձևով։

Օրինակ, Լենինականի ժամանակ քահանային մենք տարանք մորուսը թրաշեցինք, ես 25 օր հետո խփվեցի։ Աստված ինձ պատժեց, որովհետև օծված էր այդ մորուքը, ես իրավունք չունեի, որովհետև ես Գրիգոր Նարեկացին չէի։ 

Հիմա ես իրենց մեղքում եմ, պատիժը իրենց գլխին կթափի, իրենք գիտեն, թե այդպես հե՞շտ է կաթողիկոսին բան ասելը, երեք օծություն կա իր վրա։ Իրենք ոչ թե ուզում են եկեղեցին մաքրվի, իրենք եկեղեցին քանդում են։ Ես կողմնակից եմ, որ հայոց երկրում իրոք լինեն հոգևորականները, որոնք իրոք չամուսնանան, Աստծուն ծառայեն։ Ցավում եմ, որ եկեղեցին կաղում է այդ հարցում։

Ո՞վ չի հասկանում, որ դրսի ուժերի թելադրանքն է, բոլորս էլ լավ հասկանում ենք, ամոթ է,  հեռու մնացեք, Աստծո պատիժը  կգա գլխներիդ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները