Հետևեք մեզ։

Ի՞նչ է հայտնի Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների և պատասխան հարվածի մասին

22:08, 20 հունիս 2025
Ի՞նչ է հայտնի Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների և պատասխան հարվածի մասին

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են Իրանից Իսրայելի քաղաքների ուղղությամբ առնվազն 25 հրթիռի արձակման մասին: Հրթիռները գրանցվել են մի քանի վայրերում, այդ թվում՝ Հայֆայում, Բեեր Շեբայում և Գուշ Դանում:

Իրանից արձակված հրթիռների հետևանքով վիրավորվել է առնվազն 17 մարդ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում:

Միևնույն ժամանակ, Wall Street Journal-ը հաղորդել է, որ Թեհրանում սպանվել է զենքի մասնագիտացած իրանցի միջուկային գիտնական:

Նա մահացել է իր ընտանիքի հետ՝ դառնալով Իսրայելի կողմից մեկ շաբաթվա ընթացքում սպանված տասներորդ իրանցի գիտնականը:

 

Տեսանյութը՝ Telegram-ում։