Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 190-րդ ստորաբաժանման հրամանատար Բեհնամ Շահրիյարիի մահվան մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, իսրայելական կողմի տվյալներով՝ Շահրիյարին սպանվել է հունիսի 21-ի գիշերը Իրանի արևմուտքում Իսրայելի հասցրած օդային հարվածի հետևանքով։ Նա մեքենա վարելիս է եղել։
Իսրայելը Շահրիյարիին պատասխանատու է համարում տարածաշրջանում իրանամետ խմբավորումներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահ»-ին և հութիներին զենք մատակարարելու համար։
Շահրիյարիի մահը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ավելի կդժվարացնի տարածաշրջանում Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի վերախմբավորումը և մարտունակության վերականգնումը։