Հետևեք մեզ։

Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կшխվшծ Հնդկաստանի քաղաքացի են հայտնաբերել․ Shamshyan.com

13:58, 21 հունիս 2025
Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կшխվшծ Հնդկաստանի քաղաքացի են հայտնաբերել․ Shamshyan.com

Հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պտտաձողից կտորի միջոցով կախված վիճակում ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելի դին։