Հետևեք մեզ։

Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը (լուսանկարներ)

17:55, 21 հունիս 2025
Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը (լուսանկարներ)

 

Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Վաղ առավոտյան Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են Գյումրի, որտեղ սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Օրը համախմբել էր ոլորտի պատասխանատուներին, պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, բժշկական հանրությանը, մշակութային գործիչներին և անցորդներին, ովքեր միացել էին նախաձեռնությանը` արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը: 

 

Միջոցառման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում են մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերին, նաև այցելում Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ. այնտեղ տոնի կապակցությամբ բաց դռների օր է ։ 

 

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում է ցերեկային միջոցառումներին, շփվում բուժաշխատողների հետ, իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում նրանց: 

 

Երեկոյան նախատեսվում է մրցանակաբաշխություն և տոնական համերգ: