Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին:
«Իրանի տեսանկյունից ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում է Ֆորդոյի վրա հարվածների։ Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել»,- գրել է Մոհամմադին իր էջում։