Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումն անդառնալի հետևանքներ կունենա

10:46, 22 հունիս 2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումն անդառնալի հետևանքներ կունենա

ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքն ու միջուկային զենքի չտարածման ռեժիմը ՝ հարձակվելով Իրանի քաղաքացիական օբյեկտների վրա:

Այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անդառնալի հետևանքներ կունենան: