Հետևեք մեզ։

Հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար ՀՀ-ից հատել է ՌԴ մաքսային սահմանը

09:58, 23 հունիս 2025
Հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար ՀՀ-ից հատել է ՌԴ մաքսային սահմանը

Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Նախարարը նշել է, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ 

Գևորգ Պապոյանը խոստացել է նաև առաջիկայում այս մասով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն։