Հետևեք մեզ։

Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը «Բաջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է. Shamshyan.com

11:05, 23 հունիս 2025
Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը «Բաջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է. Shamshyan.com

Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում