Արդեն մի քանի օր է ապօրինի կալանավորված է մեր գործընկեր, Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը։ Ակնհայտ քաղաքական պատվերով իրականացված այս գործընթացի նպատակը մեկն է՝ «չեզոքացնել» Գոռին։ Այս մասին գրել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Հինգ երեխաների հայր Գոռը իր համայնքի, Սյունյաց աշխարհի նվիրյալներից է, ով հայտնի է իր սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ։
Վստահ եմ, արդարադատությունը կվերականգնվի և մեղավորները կկրեն արժանի պատիժ»,-գրել է նա։