Հետևեք մեզ։

Իրանը խոստացել է Միացյալ Նահանգներին վերադառնալ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, եթե Իսրայելը դադարեցնի ռմբակոծությունները․ The Washington Post

12:10, 24 հունիս 2025
Իրանը խոստացել է Միացյալ Նահանգներին վերադառնալ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, եթե Իսրայելը դադարեցնի ռմբակոծությունները․ The Washington Post

Իրանի իշխանությունները խոստացել են Միացյալ Նահանգներին վերադառնալ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, եթե Իսրայելը դադարեցնի ռմբակոծությունները: Այս մասին հայտնել է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով աղբյուրներին: Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգներին հանձնարարվել էր համոզել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, ինչը նրանց հաջողվել է: Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը այս հարցի շուրջ ուղղակի և անուղղակի բանակցություններ են վարել Իրանի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև առանձին շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին՝ իր երկրի խաղաղության հասնելու ջանքերի համար:

 

Ավելի վաղ Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Սպիտակ տունը պատրաստ է վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները և չի արձագանքի Թեհրանի կողմից ամերիկյան բազաների վրա հարձակմանը: